OPUS Card

Գաղտնիության քաղաքականություն

OPUS Card-ը (card.opus.am) OPUS-ի թվային վիզիտկաների ծառայությունն է։ Այս էջը բացատրում է, թե ինչ տվյալներ ենք պահում և ինչու։

Ինչ տվյալներ ենք պահում

Հաշվի տվյալներ. ձեր անունը և էլ. փոստի հասցեն։ Եթե մտնում եք Google-ով, Google-ից ստանում ենք միայն ձեր անունը և էլ. փոստի հասցեն՝ ձեզ ճանաչելու համար։ Ձեր Google գաղտնաբառը մենք չենք տեսնում և չենք պահում։

Վիզիտկայի տվյալներ. այն, ինչ ինքներդ եք լրացնում՝ անուն, պաշտոն, ընկերություն, նկարներ, հեռախոսահամարներ, հղումներ։ Այս տվյալները տեսանելի են բոլորին, ովքեր բացում են ձեր վիզիտկայի հղումը կամ հպում են ձեր բրելոկին։

Դիտումների քանակ. հաշվում ենք, թե քանի անգամ է բացվել ձեր վիզիտկան։ Այցելուների անձնական տվյալներ չենք պահում։

Ինչպես ենք օգտագործում

Տվյալներն օգտագործվում են միայն ձեր վիզիտկան ցուցադրելու և ձեր հաշիվը կառավարելու համար։ Մենք դրանք չենք վաճառում և չենք փոխանցում երրորդ անձանց։

Ձեր իրավունքները

Դուք ցանկացած պահի կարող եք փոխել կամ ջնջել ձեր վիզիտկան ձեր էջից։ Հաշիվն ամբողջությամբ ջնջելու համար կապվեք մեզ հետ՝ opus.am կայքի միջոցով։

Cookie ֆայլեր

Օգտագործում ենք միայն մեկ անհրաժեշտ cookie՝ ձեր մուտքը հիշելու համար։ Գովազդային կամ հետևող cookie-ներ չկան։

Գաղտնիության քաղաքականություն